Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Սնեյդերը նույնպես Անգլիայո՞ւմ
16:30
Սնեյդերը նույնպես Անգլիայո՞ւմ
 Իտալական "Ինտերի" հոլանդացի առանցքային կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը գուցե հունվարին կհեռանա "Ինտերից": Ըստ իտալական մամուլում հայտնված տեղեկությունների` հոլանդացի կիսապաշտպանը մոտավորապես 20 մլն եվրոյով կտեղափոխվի "Մանչեսթեր Յունայթեդ": Հիշեցնենք, որ Ուեսլի Սնեյդերն ուներ աճուկի վնասվածք: Խաղացողն ինքը պնդում է, որ անգամ պատրաստ է խաղալ: Իսկ "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնին կարծում է, որ հոլանդացին դեռևս պետք է լիարժեքորեն վերականգնվի ու մարզավիճակ ձեռք բերի, որպեսզի կարողանա օգնել իր իսկ թիմին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0