Home » 2011 » Հուլիս » 10 » Սնեյդերը երկմտում է. լինել "ձուկ", թե՞ "սատանա"
20:33
Սնեյդերը երկմտում է. լինել "ձուկ", թե՞ "սատանա"
 Մոտակա օրերս իտալական "Ինտերի" ղեկավարները կհանդիպեն "ներաձուրիների" առաջատար կիսապաշտպան հոլանդացի Ուեսլի Սենյդերի հետ և կքննարկեն հոլանդացու ապագային վերաբերող հարցերը: Հանդիպումը շատ անհրաժեշտ է, քանի որ քննարկելու բան իսկապես կա. հոլանդացին գտնվում է իսպանական "Մալագայի" և անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուշադրության կենտրոնում: Երկու ակումբներն էլ պատրաստ են հոլանդացու համար վճարել 39 մլն եվրո, և որոշումը պետք է կայացնի միայն Սնեյդերը, եթե, իհարկե, իտալացիները ցանկանան վաճառել հոլադացուն: Հոլանդացի կիսապաշտպանի գործակալ Սորեն Լերբին Voetbal International պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Ոչ մի զարմանալի բան չկա: "Սնեյդեր" անունով ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել գրեթե բոլոր գրանդ ակումբները: Սակայն կարծում եմ, որ դեռևս վաղ է, որպեսզի այդ ակումբները վճռական գործողությունների անցնեն: Սնեյդերն "Ինտերի" հետ մինչև 2015թ.-ը պայմանագիր ունի: Ուեսլիի տրանսֆերային ապագան որոշվելու է մոտ օրերս կայանալիք հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո պարզ կդառնա. արդյո՞ք Սնեյդերը կմնա Իտալիայում, թե՞ կտեղափոխվի մեկ այլ ակումբ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 4