Home » 2011 » Դեկտեմբեր » 22 » Սնեյդերը խաղադաշտ կվերադառնա մյուս տարի
16:08
Սնեյդերը խաղադաշտ կվերադառնա մյուս տարի
 Ւտալիայի բազմակի չեմպիոն Միլանի "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը դեռ չի կարողանում վերջնականապես ազատվել ստացած չարաբաստիկ վնասվածքից: Իտալական Football Italia ռադիոկայանը հաղորդում է, որ հոլանդացին դեռ գտնվում է վնասվածքից ապաքինման փուլում, որը ստացել էր Իտալիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում "Ֆիորենտինայի" հետ կայացած հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ, Սնեյդերն առողջական խնդիրներ ուներ դեռևս մրցաշրջանի սկզբից: Կանխատեսվում էր, որ հոլանդացին խաղադաշտ դուրս կգա երեկ "Լեչեի" հետ կայացած տնային հանդիպման ժամանակ, սակայն Սնեյդերի մոտ որոշակի առողջական խնդիրներ են առաջ եկել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդ հոլանդացին խաղադաշտ կվերադառնա միայն նոր տարուց հետո` արդեն 2012թ.-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0