Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Սոլդադոն կփորձի հավաքական վերադառնալ
14:40
Սոլդադոն կփորձի հավաքական վերադառնալ
Իսպանական "Վալենսիայի" առաջատար հարձակվող Ռոբերտո Սոլդադոն երեկ կայացած Մադրիդի "Ատլետիկոյի" հետ հանդիպումից հետո (Խմբ. "չղջիկները" շնորհիվ Սոլդադոյի գոլի կարողացան կոտրել "Ատլետիկոյի" դիմադրությունը` հաղթելով 1-0 հաշվով) հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներս կարող է վերադառնալ Իսպանիայի ազգային հավաքական: "Պարզ է, որ իսպանացի ցանկացած խաղացողի երազանքն ազգային հավաքականում խաղալն է, ես նույնպես բացառություն չեմ և հույս ունեմ` "Վալենսիայում" կհասնեմ բարձունքների, որոնց շնորհիվ կարող եմ գրավել մեր գլխավորև մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ուշադրությունը: Ներկայիս "Վալենսիան" գրեթե չի զիջում Մադրիդի "Ռեալին" ու "Բարսելոնային", և այդ փաստից մենք կարող ենք օգտվել ու հասնել մի շարք նվաճումների: Ինչ վերաբերում է իմ ցուցադրած խաղին, ապա դա գնալով կկատարելագործեմ և շուտով էլ ավելի լավ խաղ կցուցադրեմ",-ասել է Սոլդադոն AS հանդեսին:
Նշենք, որ Իսպանիայի ազգային ընտրանու կազմում Ռոբերտոն 2007թ.-ին երկու խաղ է անցկացրել, որոնց ընթացքում ոչ մի գոլ չի խփել: Հավելենք, որ իսպանական "Լա լիգայի" ներկայիս մրցաշրջանում Սոլդադոն երկու խաղում արդեն 4 գոլի հեղինակ է դարձել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0