Home » 2011 » Հուլիս » 26 » Սոսան տեղափոխվեց Ուկրաինա
07:51
Սոսան տեղափոխվեց Ուկրաինա

Ինչպես հայտնում է ուկրաինական Football.ua կայքը, իտալական "Նապոլիի" արգենտինացի կիսապաշտպան Խոսե Էռնեստո Սոսան դարձել է Խարկովի "Մետալիստի" ֆուտբոլիստ: Իսկ ահա Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակրի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը "Մետալիստի" հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Գործարքի ֆինանսական մանրամասները դեռևս չեն ասվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոսե Սոսան ելույթ է ունեցել նաև արգենտինական "Էստուդիանտեսի" և Մյունխենի "Բավարիայի" կազմերում, իսկ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում էլ անց է կացրել 9 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hartsat | Tags: Բավարիա, Ուկրաինայի առաջնություն, Նապոլի, Արգենտինա, football.ua, կիսապաշտպան, Էստուդիանտես, Մետալիստ, Խոսե Սոսա | Rating: 5.0/2
Total comments: 0