Home » 2013 » Ապրիլ » 26 » Սուարես. "Ես չէի ուզում սխալ տպավորություն ստեղծել՝ բողոքարկելով որակազրկումը»
19:14
Սուարես. "Ես չէի ուզում սխալ տպավորություն ստեղծել՝ բողոքարկելով որակազրկումը»
 Անգլիական "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ևս հրապարակել է իր մեկնաբանությունը "Չելսիի" պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար 10 խաղով որակազրկվելու կապակցությամբ: "Ես շատ եմ ցավում Բրանիսլավ Իվանովիչի հետ տխուր միջադեպի համար: Հուսով եմ, որ ինձ կներեն բոլոր այն մարդիկ, ում ես կիրակի օրվա իմ պահվածքով վիրավորել եմ: Ես ևս մեկ անգամ անձամբ ներողություն եմ խնդրում Բրանիսլավ Իվանովիչից: Ես լավ գիտեմ, որ այն ամենը, ինչ ինձ հետ կատարվում է Անգլիայում, կօգնի ինձ դառնալու ավելի լավը: Հիմա ես ուզում եմ կենտրոնանալ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս լավը դառնալու վրա: Ես ուզում եմ պարզաբանել, թե ես ինչու եմ ընդունել 10 խաղյա որակազրկումը, չնայած այն բանին, որ այն շատ խիստ է, քան որոշ դեպքերում, երբ ֆուտբոլիստները լուրջ վնասվածքներ են ստացել: Ես գիտակցում եմ, որ իմ պահվածքը անթույլատրելի է և չեմ ցանկացել սխալ տավորություն թողնել՝ այդ որոշումը բողոքարկելով: Ես իսկապես ցանկանում եմ դասեր քաղել այն ամենից, ինչ տեղի է ունեցել վերջին 2.5 տարում ինձ հետ: Իմ մասին շատ բան է ասվել ու գրվել մամուլում, մինչդեռ ես ընդամենը փորձում էի լավագույնը դառնալ խաղադաշտում",- իր Twitter-ի էջում գրել է Սուարեսը: 
  Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" անցած՝ 34-րդ տուրում լոնդոնյան ակումբի հետ կայացած խաղում Լուիս Սուարեսը կծել էր "ազնվականների" սերբ պաշտպանի ձեռքը: Նույն օրը՝ երեկոյան, դարձյալ Twitter սոցիալական ցանցում, նա հրապարակային ներողություն էր խնդրել Բրանիսլավ Իվանովիչից. "Շատ եմ ցավում այսօր երեկոյան տեղի ունեցած միջադեպի համար: Ցանկանում եմ հայցել Իվանովիչի և ամբողջ ֆուտբոլային հանրության ներողամտությունը՝ իմ գործողությունների համար, որոնք արժանի չեն ներման: Շատ եմ ցավում",- գրել էր Սուարեսը, սակայն սա նրան չի "փրկել" 10 խաղով որակազրկվելուց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 367 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0