Home » 2012 » Հունվար » 1 » Սուարեսի գործին կցվել է 115 էջանոց մի փաստաթուղթ
10:36
Սուարեսի գործին կցվել է 115 էջանոց մի փաստաթուղթ
 Անգլիայի ֆուտբոլային ասոցիացան (FA) այսօր վաղ առավոտյան հրապարակել է 115 էջանոց մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն կերպով նշվում է, թե ինչու պետք է որակազրկվի "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Ինչպես տեղեկացնում են բրիտանական պարբերականները, ՖԱ-ի ներկայացուցիչներին հոգնեցրել է այն հանգամանքը, որ բոլոր ակումբներն անհիմն կերպով ցանկանում են զերծ մնալ ցանկացած տեսակի որակազրկումից: Նշվում է, որ այսուհետ ցանկացած բողոքից առաջ թիմերի ներկայացուցիչները պետք է ծանոթ լինեն նմանօրինակ փաստաթղթի ողջ բովանդակությանը:
Հիշեցնենք, որ ՖԱ-ն Սուարեսին որակազրկել էր 8 խաղով, ինչպես նաև 40 հազար ֆունտով, քանի որ ուրուգվայցին Պատրիս Էվրայի նկատմամբ ռասիստական արտահայտություններ էր արել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0