Home » 2011 » Նոյեմբեր » 8 » Սուարեսն Էվրայի ներողությանն է սպասում
18:42
Սուարեսն Էվրայի ներողությանն է սպասում
 Անգլիական "Լիվերպուլի" ուրուգվայցի երիտասարդ հարձակվող Լուիս Սուարեսն իրեն անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար պահանջում է, որպեսզի "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան իրենից ներողություն խնդրի: Ուրուգվայցի հարձակվողի խոսքերը մեջբերում է բրիտանական հայտնի The Sun պարբերականը. "Մենք պետք է սպասենք Ֆուտբոլային ասոցիացիայի որոշմանը: Միայն այդ կազմակերպության հայտարարությունից հետո կարելի է ինչ-որ եզրակացություններ անել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչը ֆրանսիացուն դրդեց այդ քայլին: Ես նրան ոչ մի վիրավորական խոսք չեմ ասել: Երբ որոշումը կայացվի, ինչ-որ մեկն ինձնից ներողություն է խնդրելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0