Home » 2012 » Հուլիս » 25 » "Սպարտակը" կգնի՞ Ֆելիպե Մելոյին
17:16
"Սպարտակը" կգնի՞ Ֆելիպե Մելոյին
 Մոսկվայի "Սպարտակը" երեկ պաշտոնական առաջարկ է արել Թուրինի "Յուվենթուսին" վերջինիս բրազիլացի հենակետային կիսապաշտպան Ֆելիպե Մելոյի ձեռքբերման վերաբերյալ: Ռուսական գերակումբը խաղացողին գնահատել է մոտ 8.5 մլն եվրո, բացի այդ` "Սպարտակը" պատրաստ է ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում մի շարք բոնուսներ վճարել թուրինյան ակումբին, որը դեռևս հուլիսի սկզբին էր ռուսական թիմին առաջարկել բրազիլացի խաղացողի տրանսֆերը:
  Հավելենք, որ անցած մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը հանդես է եկել թուրքական "Գալաթասարայում" և Թուրքիայի այդ առաջնությունում անցկացրած 36 հանդիպման ընթացքում խփել է 12 գնդակ` դառնալով այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0