Home » 2012 » Դեկտեմբեր » 9 » Սպասվում է թեժ տրանսֆերային ձմեռ
00:08
Սպասվում է թեժ տրանսֆերային ձմեռ
 Եվրոպական ակումբները անչափ մեծ հետաքրքրությամբ և մեծ գումարներով էլ սպասում են տրանսֆերային պատուհանի բացմանը: Նախատրանսֆերային շրջանն էլ անչափ կարևոր է բազում թիմերի որոշումների վերջնական հստակեցման և համոզման համար: Հերթական հետաքրքրություբը հանդես է բերել իտալական "Միլանը": "Ռոսոներիների" նշանակետն ուղղվել է Խավյեր Պաստորեի վրա: Ադրիանո Գալլիանին արդեն իսկ հանդիպել է Պաստորեի գործակալի հետ և քննարկել արգենտինացու վարձակալության հարցերը: Հիշեցնենք նաև, որ Պաստորեն 2009-2011թթ.-ին խաղացել է "Ա սերիայի" ներկայացուցիչ "Պալերմո" թիմում, որտեղից էլ արդեն 2011թ.-ի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական "ՊՍԺ"` ահռելի 42 մլն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 942 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0