Home » 2011 » Հուլիս » 11 » Սքոուլզ. "Անգլիացիները եսասեր են"
19:26
Սքոուլզ. "Անգլիացիները եսասեր են"
 Անգլիայի ազգային հավաքականի երբեմնի աստղ և "Մանչեսթեր Յունայթեդի" արդեն նախկին խաղացող Փոլ Սքոուլզը քննադատել է իր հայրենակիցների խաղը՝ նրանց անվանելով եսասիրակույտ: "Ես մինչև կոկորդս կուշտ եմ մեր ազգային ընտրանու խաղից: Երբ մի թիմում հավաքվում են մարդիկ, ովքեր մտածում են միմիայն իրենց անձի մասին, ապա նման թիմը հաջողության հասնել ուղղակի չի կարող: Երբ պետք էր ընդամենը փոխանցում կատարել, խաղացողներից շատերը գնդակը վերցնում էին և սկսում էին չհաջողված խաբքեր կիրառել: Մի շարք խաղացողներ էլ ավելի շատ մտածում էին իրենց ակումբների մասին, քան հավաքականի: Լավագույն օրինակը Ջեյմի Քարագերն է, ով վերջերս խոստովանեց, որ իր ակումբի պարտություններն ավելի ծանր են, քան հավաքականինը: Պետք է սովորել Իսպանիայից, որտեղ բոլորը խաղում են մեկը, իսկ մեկը բոլորի կարգախոսով և մշտապես հաղթում են: Իսկ անգլիացիները եսասեր են ու յուրաքանչյուրը միայն յուր անձի մասին է մտածում",-նյարդայնացած ասել է The SUN հանդեսին Սքոուլզը, ով 2004թ.-ից այլևս ելույթ չի ունեցել ազգային հավաքականում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Յունայթեդի, Իսպանիա, Անգլիա, The Sun, Փոլ Սքոուլզ, Ջեյմի Քարագեր | Rating: 5.0/3
Total comments: 6