Home » 2011 » Հունիս » 13 » Սթիվեն Ջերարդ. "Հենդերսոնը նոր Սթիվեն Ջերարդն է"
22:46
Սթիվեն Ջերարդ. "Հենդերսոնը նոր Սթիվեն Ջերարդն է"
 Անգլիական "Լիվերպուլի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Սթեվեն Ջերարդը լրագրողների հետ խոսել է մերսիսայդյան ակումբ մի քանի օր առաջ տեղափոխված Ջորդան Հենդերսոնի մասին, ով հուլիսի 9-ին ակումբի երկրպագուներին կներկայացվի որպես "կարմիրների" պաշտոնական ֆուտբոլիստ: Ջերարդի խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը. "Նրա տեղափոխությունը շատ լավ խթան կլինի ակումբի համար: Մենք հույս ունենք, որ Ջորդան Հենդերսոնը նոր Սթիվեն Ջերարդն է: Բոլոր մեծ ակումբները միշտ փնտրում են իրենց առաջատարներին փոխարինողներ. "Լիվերպուլին" պետք է նոր Սթիվեն Ջերարդ, իսկ մոտ ապագայում անհրաժեշտություն կլինի նոր Ջեյմի Քարագեր: Ես մի քանի անգամ տեսել եմ նրա ցուցադրած հանդիպումները Անգլիայի հավաքականում: Նա իսկապես լավ ֆուտբոլիստ է, որն օժտված է շատ մեծ էներգիայով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 2