Home » 2011 » Հոկտեմբեր » 13 » Ստանկովիչը "Ինտերը" գերադասո՞ւմ է հավաքականից
07:25
Ստանկովիչը "Ինտերը" գերադասո՞ւմ է հավաքականից
 Միլանյան "Ինտերի" բազմափորձ կիսապաշտպան Դայան Ստանկովիչը, ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի վերջին տուրում սլովենացիներից կրած պարտությունից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ավարտում է իր մրցելույթները Սերբիայի ազգային հավաքականում: Նշենք, որ Ստանկովիչը հավաքականի կազմում անցկացրել է 103 հանդիպում:
"Ես շատ եմ օգնել Սերբիայի հավաքականին: Հիմա ժամանակն է, որ բոլոր ուժերս կենտրոնացնեմ "Ինտերի" վրա",-ասել է 33-ամյա վետերան ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սերբերը չկարողացան ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել` երկրորդ հորիզոնականը զիջելով էստոնիացիներին: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0