Home » 2011 » Մայիս » 11 » Ստեկելենբուրգը կարող է փոխարինել Նոյերին
16:36
Ստեկելենբուրգը կարող է փոխարինել Նոյերին
Հոլանդիայի ազգային հավաքականի և Ամստերդամի "Այաքսի" հիմնական կազմի դարպասապահ Մարտեն Ստեկելնբուրգը հայտնվել է գերմանական "Շալկե 04" ակումբի տրանսֆերային հետաքրքրության գոտում: Ամենայն հավանականությամբ "Շալկեի" հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը կշարունակի կարիերան "Բավարիայում", և գելզենկիրխենյան թիմը նոր ու հուսալի դարպասապահ է փնտրում:
Նշենք, որ Ստեկելենբուրգի պայմանագիրն "Այաքսի" հետ ավարտվում է մեկ տարուց, և նա բացահայտ կերպով արդեն հայտարարել է, որ չի ցանկանում մնալ ներկայիս ակումբում` դա հաստատում է նաև ամստերդամյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը: Պետք է նշել, որ "Շալկեն" հոլանդացու համար միակ տարբերակը չէ` "Մանչեսթեր Յունայթեդը" և "Յուվենթուսը" ևս հետաքրքրված են 28-ամյա դարպասապահի ծառայություններով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1