Home » 2011 » Դեկտեմբեր » 19 » Սըր Ալեքս Ֆերգյուսոն. "Մենք բախտին չենք մեղադրում "Չեմպիոնների լիգայից" դուրս մնալու համար"
17:42
Սըր Ալեքս Ֆերգյուսոն. "Մենք բախտին չենք մեղադրում "Չեմպիոնների լիգայից" դուրս մնալու համար"
 Անգլիայի 19-ամի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական "Պրեմիեր լիգայի" 16-րդ տուրի շրջանակներում "ՔՊՌ"-ի նկատմամբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ իր սաներն այդ խաղի ժամանակ շատ պահեր ունեին, որոնք չեն կարողացել իրագործել: Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Կարծում եմ, որ մենք լավ խաղ ցուցադրեցինք: Ցավոք սրտի, պահերի իրականացման հետ դժվարություններ ունեցանք, քանի որ ունենալով բազմաթիվ պահեր` կարող էինք ավելի շատ գնդակներ ուղարկել տանտերերի դարպասը, քան 2 գնդակը: Կարող եմ ասել, որ արդեն իսկ հանդիպման 30-րդ րոպեին կարող էինք խաղն ավարտված համարել, եթե, իհարկե, մինչ այդ ունեցած պահերի գոնե 80 տոկոսն իրականացնեինք: Այն բանից հետո, ինչ պարզ դարձավ, որ մենք դուրս ենք մնացել "Չեմպիոնների լիգայից", մենք այդ դրության մեջ հայտնվելու համար բնավ էլ չմեղադրեցինք բախտին, այլ պարզապես շարունակեցինք աշխատել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0