Home » 2012 » Հունվար » 10 » Սըր Ալեքս Ֆերգյուսոն. "Ներկայումս "Բարսելոնան" աշխարհի լավագույն ակումբն է"
17:29
Սըր Ալեքս Ֆերգյուսոն. "Ներկայումս "Բարսելոնան" աշխարհի լավագույն ակումբն է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ կատալոնական "Բարսելոնան" շարունակում է հանդիսանալ աշխարհի ամենաուժեղ ակումբը` չնայած ոչ բոլորն են դա ընդունում: Շոտլանդացի մասնագետն ասել է. "Ներկայումս "Բարսելոնան" աշխարհի լավագույն ակումբն է: Նույն բանը ես ասել եմ երկու տարի առաջ և հիմալ էլ կրկնում եմ: Արդյո՞ք արժանի է Լիոնել Մեսսին գտնվել այնպիսի լեգենդների շարքում, ինչպիսին են Յոհան Կրույֆը, Պելեն, Մարադոնան, կասեմ` անկասկած: Նրա անունն արդեն անմահացել է ֆուտբոլային պատմության էջերի մեջ":
     Ֆերգյուսոնը խոսել է նաև ակումբի ղեկավարման մասին, որը հիմա ավելի դժվար գորժ է դարձել, քան տասնյակ տարիներ առաջ. "Կարող եմ ասել, որ հիմա որևէ թիմում գլխավոր մարզիչ լինելն այդքան էլ հեշտ գործ չէ: Անցյալում` մոտ 25 տարի առաջ, ֆուտբոլիստները ԶԼՄ-ների կողմից ավելի քիչ ուշադրության էին արժանանում, քանի հիմա: Ներկայումս ֆուտբոլիստները գտնվում են այնպիսի ուշադրության կետրոնում, ինչպես կինոն և հեռուստատեսությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0