Home » 2012 » Հունվար » 4 » Թերրի. "Մենք միշտ կլինենք մարզչի կողքին"
13:36
Թերրի. "Մենք միշտ կլինենք մարզչի կողքին"
Լոնդոնի "Չելսիի" բազմամյա ավագ Ջոն Թերրին այսօր հայտարարել է, որ թեպետ այժմ "արիստոկրատներն" այնքան էլ լավ վիճակում չեն, սակայն դա չի ստիպում իրենց` խաղացողներին, երես թեքել թիմի գլխավոր մարզչից: "Ես ասում եմ` թիմը 100 տոկոսով մարզչի հետ է աշխատում: Նշանակություն չունի, որ մեր մարզիչը բավականին երիտասարդ է: Ինքս նրանից փոքր եմ ընդամենը 3-4 տարով, սակայն հասկանում եմ, թե նա ով է: Մեր մարզիչն արդեն հասկացրել է բոլորին, որ նոր թիմ է ստեղծում, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ու չեն կարող ընդգրկվել այդ թիմում, անհապաղ պետք է հեռանան: Համոզված եմ` Ռոման Աբրամովիչն էլ է Վիլլաշ-Բոաշի կողքին: Նա միշտ խորհուրդներից փորձում է խուսափել, ինչը զգալի օգնություն է արդեն",-ասել է Թերին The Evening Standard բրիտանական պարբերկանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0