Home » 2011 » Դեկտեմբեր » 9 » Թաքնված ռմբարկուները
23:32
Թաքնված ռմբարկուները
 Ռոնալդուի, Մեսսիի, վան Պերսիի և Գոմեսի ռմբակոծություններով հիացած` մենք` երկրպագուներս, չենք նկատում ոչ այնքան աչքի ընկնող մյուս ռմբարկուներին, բայց շատ արդյունավետ գոլահարներին: Ձեզ ենք ներկայացնում թաքնված տաղանդներից մի քանիսին.

* Եվրոպական մրցաշրջանը արդեն թեժ փուլում է և ժամանակն է առանձնացնել աչքի ընկնողներին: Արդեն մեկ անգամ չէ, երբ ֆուտբոլի գերաստղերը հեթ-տրիկներ և պոկերներ են ձևակերպում ամեն խաղում: Ավելի մեծ հաճույք է այն փաստը, որ այդպիսի գոլերի հեղինակ են դառնում նրանք, ումից երբեք չէիր կարող սպասել: Անգլիայի "Պրեմիեր լիգայում" առաջատարների հետ հավասար քայլում է "Նյուքասլը", իսկ թիմում փայլում է նրանց հարձակվող Դեմբա Բան, ով 13 խաղերում 9 գոլի հեղինակ է դարձել: Եթե հաշվի առնենք, որ "Նյուքասլն" իր մոտակա խաղերում խաղալու է թույլ պաշտպանություն ունեցող թիմերի հետ, ապա կարող ենք համոզված լինել, որ այդ թիվը կավելանա:

* Տեղափոխվենք Պորտուգալիա, որտեղ հայտնվել է ևս մեկ սենեգալցի, ում մարզաշապիկին նորից նշմարված է "Բա", բայց այս դեպքում այդ վանկը կրկնվում է երկու անգամ` Պապա Բաբակար Դիավարա կամ ուղակի Բաբա, ով խաղում է "Մարիտիմու" ակումբում: Վերջինս 11 հանդիպումներում իր գոլերը հասցրել է տոնել 9 անգամ և այդ գոլերով իր թիմին օգնում է պայքարել մրցանակային տեղերի համար:

* Վերադառնանք Մեծ Բրիտանիա և ուշադրություն դարձնենք Շոտլանդիայի առաջնությանը: Այդ առաջնությունում արդեն շատ վաղուց չեմպիոնության համար պայքարում են երկու թիմեր, իսկ եվրոպական մրցաշարերում ոչ մի բանի չեն կարողանում հասնել, բայց խորվաթ Նիկիցա Յելավիչին չի խանգարում գոլեր հեղինակել և 16 խաղերում դարձել է 11 գոլերի հեղինակ: Իհարկե, սա շատ լավ արդյունք է, որը թույլ կտա խորվաթ հարձակվողին մոտ ժամանակներս տեղափոխվել հարևան Անգլիա:

* Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասպարեզ է դուրս գալիս ևս մեկ Մայկոն: "Ինտերի" և "Պորտուի" Մայկոններին արդեն ծանոթ ենք, իսկ այժմ ներկայացնում ենք ուկրաինական "Վոլինի" բրազիլացի հարձակվողին, ով գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը: 11 գոլեր, որոնք խփվել են խաղային դրվագներից, և դա հիանալի ցուցանիշ է, եթե հաշվի առնենք նրա թիմակիցների ոչ մեծ պրոֆեսիոնալիզմը:

* Իտալիայի "Ա Սերիայում" շատ անակնկալ կերպով ռմբարկուների ցուցակը գլխավորում է արգենտինացի Հերման Դենիսը: Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Հերմանը հիանալի հարձակվող է, քանի որ նա իրեն հիանալի է դրսևորել Արգենտինայի առաջնությունում և նաև եղել է հավաքականի հարձակման գծի թեկնածուներից մեկը, բայց անսպասելի է, երբ "Ա Սերիա" տեղափոխված "Ատալանտայի" 30-ամյա հարձակվողը կարող է գլխավորել ռմբարկուների ցուցակը: 13 խաղում նա դարձել է 10 գոլերի հեղինակ և այս տեմպերով շարունակելու դեպքում կարող է ազգային հավաքականից հրավերի սպասել:

* Դորտմունդի "Բորուսիայի" լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար հիանալի մրցաշրջան է սկսել, քանի որ բացի "Բունդեսլիգայում" հեղինակած 10 գոլերից, ԵՎՐՈ 2012–ում նրանք հայտնվել են շատ հեշտ խմբում, ու, ամենայն հավանականությամբ, նա դեռ կավելացնի իր գոլերի թիվը:

* Ֆրանսիայում գոլահարը նույնպես նոր դեմք է ֆուտբոլային աշխարհում: Ռմբարկուների աղյուսակը գլխավորում է Օլիվյե Ժիրուն, ով մինչ այժմ խաղացել է Ֆրանսիայի ցածր առաջնություններում: Ժիուն արդեն կրկնել է իր ռեկորդը` դառնալով 12 գոլի հեղինակ, և պատահական չէ, որ Ժիրուն արդեն հրավիրվել է ազգային հավաքական: Լորան Բլանն արդեն երկու անգամ խաղադաշտ է դուրս բերել նրան ԱՄՆ-ի և Բելգիայի հետ կայացած խաղերում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 536 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0