Home » 2011 » Հուլիս » 11 » Թեո Ուոլքոտ. "Հաղթելու համար մեզ նոր խաղացողներ են պետք"
19:47
Թեո Ուոլքոտ. "Հաղթելու համար մեզ նոր խաղացողներ են պետք"
 Լոնդոնի "Արսենալի" անգլիացի երիտասարդ կիսապաշտպան Թեո Ուոլքոտը դեռ հավատում է իրեն հարազատ դարձած ակումբի հաղթանակին, և կարծում է, որ այդ հաջողությանը հասնելու համար ակումբն անպայման պետք է մի քանի ֆուտբոլիստներով համալրվի: Ուոլքոտն ասել է. "Մենք կարողանում ենք ցույց տալ հիասքանչ ֆուտբոլ, սակայն նոր մակարդակին անցնելու համար անհրաժեշտ են նոր ֆուտբոլիստներ: Իհարկե, դրա հետ մեկտեղ պետք է ակումբում պահել տաղանդավոր ֆուտբոլիստներին: Այդ ժամանակ էլ հաջողությունը մեր կողմը կանցնի: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ակումբում նոր խաղացողներ հայտնվեն, ովքեր կօգնեն ավելի բարձր մակարդակի հասցնել "Արսենալի" խաղը: Վերջին մի քանի մրցաշրջանները մեզ համար իսկական պատուհաս էին դարձել և անհաջողությունները միշտ ուղեկցում էին մեզ: Հույս ունեմ, որ Վենգերն անսասան կլինի և կկարողանա ուժեղացնել ակումբի կազմը: Մեծ անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Tags: Լոնդոնի Արսենալ, Վենգեր, Թեո Ուոլքոտ | Rating: 5.0/2
Total comments: 0