Home » 2011 » Հուլիս » 21 » Թերին ցանկանում է մարզիչ դառնալ
16:44
Թերին ցանկանում է մարզիչ դառնալ
 Լոնդոնի "Չելսիի" և Անգլիայի ազգային հավաքականի անվիճելի առաջատար և կենտրոնական պաշտպան Ջոն Թերին հայտարարել է, որ ապագայում մտադիր է զբաղվել մարզչական աշխատանքով: Ըստ լոնդոնցիների ավագի` ակումբի ղեկավարությունն անպայման իրեն նման հնարավորություն կտա:
Նշենք, որ անգլիացու գործող պայմանագիրն "արսիտոկրատների" հետ ավարտվում է 2014թ.-ին: Այդ պահին Թերին 33 տարեկան կլինի: Հենց այդ տարիքին է այժմ "Չելսիի" պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը: Անգլիացի պաշտպանն ասել է. "Կարիերաս ավարտելուց հետո անպայման մարզիչ կաշխատեմ: "Չելսիի" ղեկավորությունը միշտ այս բնագավառում իրենց փորձելու հնարավորություն է տալիս թիմում երկար տարիներ խաղացած ֆուտբոլիստներին: Այդ պատճառով, եթե ես, Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան կամ Պետր Չեխը որոշենք զբաղվել մարզչական գործունեությամբ, մեզ համար ակումբում անպայման տեղ  կգտնվի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hayk | Tags: մարզչական աշխատանք, պաշտպան, Պետր Չեխ, Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Անգլիայի ազգային հավաքական, Ջոն Թերի, Չելսի, արսիտոկրատներ | Rating: 5.0/2
Total comments: 0