Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » Թիերի Անրին կրկին խաղադաշտ դուրս կգա "Արսենալի" մարզաշապիկով
21:31
Թիերի Անրին կրկին խաղադաշտ դուրս կգա "Արսենալի" մարզաշապիկով
 Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" չենք սխալվի ասել լեգենդ Թիերի Անրին, ով  նախորդ տարի տեղափոխվել էր ԱՄՆ` հանդես գալով ամերիկյան "Նյու-Յորք Ռեդ-Բուլ" ակումբում, վերադարձել է հարազատ մարզաբազա: Ըստ տեղեկությունների` ֆրանսիացի հարձակվողի և լոնդոնյան ակումբի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Անրին մոտակա 2 ամիսների ընթացքում վարձավճարային հիմունքներով հանդես կգա "զինագործների" կազմում:
     Հավելենք, որ այս շաբաթվա ընթացքում Անրին արդեն հասցրել է մարզում անցկացնել լոնդոնցիների հետ, իսկ Արսեն Վենգերն էլ գոհ է մնացել ֆրանսիացուց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0