Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » Թյերի Անրին կարող է խաղալ "Էվերթոնում"
13:49
Թյերի Անրին կարող է խաղալ "Էվերթոնում"
Լոնդոնի "Արսենալի" լեգենդ համարվող Թյերի Անրին, ով այժմ հանդես է գալիս "Նյու Յորք Ռեդ Բուլզ" ակումբում, կարող է մի քանի ամիս խաղալ անգլիական "Էվերթոնի" կազմում: Ամերիկայի առաջնությունում այժմ արձակուրդ է հայտարարված, իսկ Անրին ներկայումս մարզվում է "Արսենալի" հետ, սակայն Արսեն Վենգերը հայտարարել է, որ ֆրանսիացին լոնդոնցիների կազմում այլևս չի խաղա: Եվ ահա "Էվերթոնի" գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն առաջարկել է Թյերի Անրիին մինչև մարտ ամիսը հանդես գալ մերսիսայդյան թիմի կազմում: Մոյեսը նաև նշել է, որ շատ ուրախ կլիներ Անրիին տեսնել իր թիմի կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0