Home » 2012 » Հունվար » 18 » Տևեսի տրանսֆերային պատմությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին
11:24
Տևեսի տրանսֆերային պատմությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին
 Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի` "Մանչեսթեր Սիթիից" հեռանալու պատմությունը կարծես թե մոտեցել է իր տրամաբանական ավարտին: Արդեն այսօր հայտնի է դարձել, որ միանգամից 2 թիմեր կարողացել են համաձայնություն ձեռք բերել "քաղաքաբնակների" հետ: Ինչպես հաղորդում է իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը, Միլան քաղաքը ներկայացնող "Ինտերը" Տևեսի համար իր առաջարկած գումարը ավելացրել է` հասցնելով մինչև 20.7 մլն եվրո ֆունտ ստեռլինգի, ինչպես նաև միլանցիները պատրաստ են մոռանալ "Սիթիի" 5.8 մլն ֆունտ ստեռլինգ պարտքի մասին, որը պետք է վճարեին "քաղաքայինները" նախորդ տարի Բալոտելլիին ձեռք բերելու համար (Խմբ. Նշենք, որ այդ պարտքը "Սիթին" պետք է վճարեր դեռևս կես տարի առաջ): Մյուս կողմից ֆրանսիական հեղինակավոր France Press պարբերականը տեղեկացնում է, որ "Սիթին" համաձայնել է նաև փարիզյան "ՊՍԺ" ակումբի առաջարկի հետ, ով արգենտինացու համար պատրաստ է վճարել 25 մլն ֆունտ ստեռլինգ գումար, ինչպես նաև ևս 5 մլն ֆունտ ստեռլինգ Տևեսի` փարիզյան ակումբում հաջող մեկնարկ ունենալու դեպքում:
     Հավելենք, որ մոտ օրերս արդեն պարզ կդառնա, թե կոնկրետ որ ակումբ է տեղափոխվելու Տևեսը, որի մասին կարող եք կարդալ մեր հետագա նորություններից որևէ մեկում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0