Home » 2011 » Հոկտեմբեր » 3 » Տևեսին մեծ պատժատուգանք է սպասվում
07:51
Տևեսին մեծ պատժատուգանք է սպասվում
Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի սկանդալիստ հարձակվող Կառլոս Տևեսը կարող է տուգանվել 2 մլն ֆունտ ստեռլինգով, եթե "քաղաքային" ակումբը կարողանա ապացուցել, որ վերջինս "Չեմպիոնների լիգայի" խաղարկության` "Բավարիայի" հետ հանդիպման ժամանակ իսկապես հրաժարվել է խաղադաշտ դուրս գալուց:
Նշվում է նաև, որ այժմ ակումբի ներսում ընթանում է հետաքննություն, որը կարող է ավարտվել` Տևեսից 8 շաբաթվա աշխատավարձի բռնագանձումով, ինչը համարժեք է 2 մլն ֆունտի:
Հավելենք, որ "Բավարիայի" դեմ հանդիպման ընթացքում կատարված միջադեպից հետո Տևեսն ընտանիքով ցանկացել է լքել Անգլիան, որպեսզի խուսափի ավելորդ քաշքշուքից, սակայն "Սիթիի" կողմից սկսված հետաքննությունը ստիպեց ֆուտբոլիստին մնալ Մառախլապատ ալբիոնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0