Home » 2012 » Նոյեմբեր » 15 » Տարոն Ոսկանյան. "Հովսեփյանը հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար"
18:54
Տարոն Ոսկանյան. "Հովսեփյանը հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար"
 Երեկ Հայաստանի ազգային հավաքականի Լիտվայի ընտրանու դեմ անցկացրած 150-րդ հանդիպումը դարձավ նաև նորամուտի խաղ: Հանդիպման 28-րդ րոպեին ազգային հավաքականի մարզաշապիկով էլ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ "Փյունիկի" երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանը, ով փոխարինեց Ռոբերտ Արզումանյանին:
 "Փյունիկի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում Տարոնը պատմել է խաղից հետո իր մոտ առկա տպավորությունների մասին.
   "Ընկերական հանդիպում էր, բայց մենք միայն հաղթանակի ձգտումով էինք միայն խաղադաշտ դուրս եկել: Միգուցե ամբողջ 90 րոպեն չկարողացանք նույն մակարդակով անցկացնել, բայց կարևոր էր, որ հաղթեցինք և բարձր տրամադրությամբ ավարտեցինք տարին: Այդ խաղից հետո շատ մեծ տպավորություններ ունեմ, աննկարագրելի զգացողություն է հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը: Սա էլ իմ նորամուտն էր ազգային թիմում ու անչափ ուրախ եմ, որ այն հաղթանակով ավարտվեց: Լիտվայի ազգային ընտրանու հետ հանդիպումը Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր: Նրա կողքին ազգային հավաքականում խաղալ ինձ չհաջողվեց, սակայն "Փյունիկում" բախտ եմ ունեցել մարզվել ու խաղալ հենց Սարգիսի կողքին: Այդ ընթացքում նրանից շատ բան եմ հասցրել սովորել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Ընդհանրապես, նա շատ հիանալի օրինակ է բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Նրան ամենալավն ու բարին եմ ցանկանում: Շատ ուրախ եմ, որ հիմա էլ նա շարունակում է մնալ հավաքականի կողքին: Իսկ թե հենց ով կփոխարինի նրան, կարծում եմ` մեր մարզիչն ավելի լավ գիտի: Սարգիսին փոխարինելը դժվար կլինի, բայց մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ստանձնել այդ պարտականությունները: Ում էլ ընտրի մարզիչը, իրոք արժանի փոխարինող կլինի":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 632 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0