Home » 2011 » Նոյեմբեր » 19 » Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն արդեն հայտնի են
09:48
Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն արդեն հայտնի են
Այդ կոչմանը հավակնում են 51 ֆուտբոլիստներ:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչման քվեարկության սկիզբը: Հայաստանի 2011 թ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 51 ֆուտբոլիստներ:
Նշենք, որ առաջին անգամ հավակնորդների թվում են նաեւ արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Քվեարկությունը կտեւի մինչեւ 2011 թ-ի նոյեմբերի 24-ը ներառյալ:


Ըստ կարգի` «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթողին որոշելու իրավունքը տրվում է`

1. ՀՖՖ գործկոմի անդամներին,
2. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին,
3. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին,
4. 2011 թ-ի Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին,
5. 2011 թ-ի Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին եւ տեսուչներին,
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Այժմ նշենք, թե ովքեր են առաջադրված`

ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցանկը.

Ազգային հավաքական

1. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա)
2. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան)
3. Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա)
4. Մարկոս Պիզզելի («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա)
5. Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա)
6. Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան)
7. Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան)
8. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան)
9. Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան)
10. Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)
11. Վալերի Ալեքսանյան («Սանաթ-Նաֆթ», Իրան)

Երիտասարդական հավաքական

1. Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա)
2. Վալտեր Պողոսյան («Բանանց», Հայաստան)
3. Արսեն Պետրոսյան («Փյունիկ», Հայաստան)
4. Գեւորգ Բադալյան («Բանիկ», Չեխիա)
5. Գեւորգ Կարապետյան («Արարատ»)

Ակումբների կողմից առաջադրված խաղացողների ցանկը.

«Փյունիկ»

Սարգիս Հովսեփյան
Արթուր Յուսպաշյան
Հովհաննես Հովհաննիսյան
Վարազդատ Հարոյան
Կամո Հովհաննիսյան
«Իմպուլս»

Զավեն Բադոյան
Ջուլիանո Խիմենես
Նարեկ Դավթյան
Աղվան Հայրապետյան
Գոռ Էլյազյան
«Ուլիս»

Արտակ Գրիգորյան
Գեորգի Կրասովսկի
Վլադիմիր Մալկով
Տիգրան Հախնազարյան
Արտյոմ Ադամյան
«Բանանց»

Բրունո Կորրեա
Արթուր Եդիգարյան
Միգել Վեբերտ դա Սիլվա
Հովհաննես Համբարձումյան
Դավիթ Սուջյան
«Գանձասար»

Լեւան Բուբուտեիշվիլի
Գորան Օբրադովիչ
Նորայր Գրիգորյան
Արա Խաչատրյան
Ալեն Համբարձումյան
«Միկա»
Նարեկ Բեգլարյան
Ալեքսանդր Թադեւոսյան
Գեւորգ Կասպարով
Հրայր Մկոյան
Անդրանիկ Ոսկանյան
«Շիրակ»

Իգոր Լոգվինով
Կարեն Ալեքսանյան
Տիգրան Դավթյան
Դավիթ Հակոբյան
Անդրանիկ Բարիկյան

Հ.Գ.:
Հավելենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են`
1. Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները:
2. ՀՖՖ-ի կողմից ներկայացված, տվյալ մրցաշրջանում ազգային եւ երիտասարդական հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները (եթե ակումբի կողմից առաջարկած տարբերակում կա ազգային կամ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստի ազգանունը, ապա այն ցուցակի մեջ ընդգրկվում է միայն մեկ անգամ):
3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված ֆուտբոլիստների ցուցակը, որից պետք է ընտրել լավագույն երեքին (ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի օգտին):
4. Միավորների հաշվարկը կատարվելու է հետեւյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
5. Միավորների հաշվարկը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից, եւ արդյունքները հրապարակվում են ԶԼՄ-ներում:

Քվեաթերթիկը ՀՖՖ պետք է ներկայացնել փակ ծրարով:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 642 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0