Home » 2011 » Դեկտեմբեր » 6 » "Տարվա լավագույն գոլ" մրցանակի հավակնորդների լավագույն եռյակը հայտնի է
14:36
"Տարվա լավագույն գոլ" մրցանակի հավակնորդների լավագույն եռյակը հայտնի է
 2011թ.-ի Պուշկաշի անվան "Տարվա լավագույն գոլ" մրցանակի թեկնածուների ցուցակը ՖԻՖԱ-ն կրճատել է` հասցնելով մինչև երեքի: Այս մրցանակին այժմ հավակնում են համաշխարհային ֆուտբոլի երեք աստղեր. Լիոնել Մեսսին, Նեյմարը և Ուեյն Ռունին: Այժմ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի այցելուները պետք է ընտրեն լավագույնն այս երեքին, և հաղթողը կհայտարարվի հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք երեկոյի ժամանակ: Ստորև հակիրճ կերպով ներկայացնենք այս երեք ֆուտբոլիստների հեղինակած գոլերը.
  Մեսսիի գոլը "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում Լոնդոնի "Արսենալի" դեմ կայացած խաղից է, երբ Լիոնելը գեղեցիկ ոճով շրջանցեց "կանոնիրների" դարպասապահին և գրավեց մրցակցի դարպասը:
  Բրազիլացի 19-ամյա ֆուտբոլիստ Նեյմարի գոլը "Սանթոսի" կազմում "Ֆլամենգոյի" դեմ 5-4 հաշվով ավարտված խաղից է: Նեյմարը հաշիվը դարձրեց 3-0, սակայն խաղն իր թիմի համար  հաջող ավարտ չունեցավ:
  Անգլիայի հավաքականի ու "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի գոլը "Սիթիի" դեմ քաղաքային դերբիում գրանցվեց: Այս գոլը անգլիական  "Պրեմիեր լիգայի" պատմության լավագույն գոլերից մեկն է և լավ հնարավորություններ ունի տարվա լավագույն գոլ ճանաչվելու համար:
  Հիշեցման կարգով հավելենք, որ Պուշկաշի անվան մրցանակը տրվում է երրորդ անգամ, իսկ նախորդ երկու տարիներին այս մրցանակին արժանացել են պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն և թուրք Համիթ Ալթինթոփը, ովքեր հիմա ներկայացնում են Մադրիդի "Ռեալը":
   Այս երեք գոլերը կարող եք տեսնել ստորև.





Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2