Home » 2011 » Դեկտեմբեր » 23 » Տեղի է ունեցել Copa del Rey մրցաշարի 1/8 եզրափակչի վիճակահանությունը
20:10
Տեղի է ունեցել Copa del Rey մրցաշարի 1/8 եզրափակչի վիճակահանությունը
 Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը հաղորդում է, որ այսօր տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի` Copa del Rey մրցաշարի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարցել այն 8 զույգերի անունները, ովքեր մյուս տարվանից պայքարի մեջ կմտնեն Իսպանիայի գավաթը նվաճելու համար: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիճակահանության արդյունքում կազմավորված զույգերը.

"Ռեալ Մադրիդ" - "Մալագա"

"Բարսելոնա" - "Օսասունա"

"Կորդոբա" - "Էսպանյոլ"

"Միրանդես" - "Ռասինգ"

"Ալբասետե" - "Ատլետիկ Բիլբաո"

"Ռեալ Սոսյեդադ" - "Մալյորկա"

"Վալենսիա" - "Սևիլյա"

"Ալկորկոն" - "Լևանտե"

     Նշենք, որ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2012թ.-ի հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, իսկ ահա պատասխան հանդիպումները կկայանան հունվարի 10-ին, 11-ին և 12-ին:
     Հավելենք, որ ըստ կատարված վիճակահանության` իսպանական "Էլ Կլասիկոն"` "Ռեալ Մադրիդ" - "Բարսելոնա" հանդիպումը Իսպանիայի գավաթի շրջանակներում, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, այս տարի կկայանա 1/4 եզրափակչի շրջանակներում, եթե, իհարկե, և Մադրիդի "Ռեալը, և կատալոնական "Բարսելոնան" կարողանան հաղթահարել իրենց մրցակիցներին` դուրս գալով 1/4 եզրափակիչ:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0