Home » 2013 » Ապրիլ » 4 » Տիմոշչուկ. "Կարծում եմ՝ կհեռանամ "Բավարիայից"
21:05
Տիմոշչուկ. "Կարծում եմ՝ կհեռանամ "Բավարիայից"
 Մյունխենի "Բավարիայի" և Ուկրաինայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը երեկ խոստովանել է, որ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանի համար նոր ակումբ փնտրել: Նրա խոսքով, եթե անգամ իրեն առաջարկեն երկարաձգել գալիք ամռանն ավարտվող պայմանագիրը, նա ավելի շուտ կլքի "Բավարիան", քան կմնա գերմանական այդ թիմում: "Կարծում եմ, որ ես կհեռանամ: Ի՞նչ իմաստ ունի երկարաձգել պայմանագիրը, եթե ես չեմ խաղում",- ասել է Տիմոշչուկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0