Home » 2012 » Նոյեմբեր » 5 » Տոմսերը կվաճառվեն վաղվանից
16:35
Տոմսերը կվաճառվեն վաղվանից
 Հայաստանի և Լիտվայի ազգային ընտրանիների հանդիպման տոմսերը կվաճառվեն արդեն վաղվանից` նոյեմբերի 6-ից. այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ 2012թ.-ի նոյեմբերի 14-ին մայրաքաղաք Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կլինի տաղանդաշատ պաշտպան Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը:
   Մեր խմբագրությունը տեղեկացնում է Ձեզ` ազգային ընտրանու երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն արդեն նոյեմբերի 6-ից "Հանրապետական" մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և "Հյումել" մարզական խանութների ցանցում:
    Ընկերական հանդիպման տոմսերի արժեքն է`
  -հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
  -արևելյան տրիբունա` 5000 դրամ
  -արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 438 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0