Home » 2011 » Նոյեմբեր » 19 » Տորեսը գաղտնիքնե՞ր ունի "Լիվերպուլի" երկրպագուներից
09:40
Տորեսը գաղտնիքնե՞ր ունի "Լիվերպուլի" երկրպագուներից
Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսը հայտարարել է, որ "Լիվերպուլի" երկրպագուները չգիտեն, թե իրականում ինչի համար է ինքը հեռացել մերսիսայդյան ակումբից: "Ես համոզված եմ, որ "Լիվերպուլի" երկրպագուները հավատում են այն պատմությանը, որն ակումբն է ներկայացրել: Նրանք չգիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն ես միայն լավ հիշողություններ ունեմ "Լիվերպուլի" երկրպագուների մասին, քանի որ նրանք միշտ իմ կողքին են եղել: Բացի այդ, ես շատ բանով եմ պարտական Ռաֆայել Բենիտեսին: Ոչ ոք ինձ չի հասկացել այնպես, ինչպես հասկանում էր Բենիտեսը"- հանրահայտ Marca հանդեսը մեջբերել է "Էլ-Նինյոյի" խոսքերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0