Home » 2012 » Հունվար » 22 » Տորրեսը կորցրել է հարձակվողական հմտությունները
10:07
Տորրեսը կորցրել է հարձակվողական հմտությունները

 Անգլիական մամուլը ահազանգում է. "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը չի կարողանում մրցակցի դարպասները գրավել 2011թ.-ի սեպտեմբերից: Ինչպես հաղորդում է BBC հանրահայտ ռադիոկայանը, ֆուտբոլիստը խաղային երաշտ է ապրում: Երեկ լոնդոնյանը թիմը 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց "Նորվիչի" հետ ու այդ խաղում իսպանացի հարձակվողը, մի քանի նպաստավոր պահեր ունենալով, կրկին ձեռնունայն մնաց:
 Հարկ է նշել, որ վերջին անգամ իսպանացուն հաջողվել է գոլի հեղինակ դառնալ "Պրեմիեր լիգայի" 6-րդ տուրում` "Սոունզիի" հետ հանդիպման ժամանակ: Այդ պահից սկսած Ֆեռնանդո Տորրեսն արդեն 17 խաղ է, ինչ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0