Home » 2012 » Հունվար » 17 » Տորրեսը կդառնա՞ Ռունիի խաղընկերը
09:02
Տորրեսը կդառնա՞ Ռունիի խաղընկերը
 Ինչպես նշում են անգլիական տաբլոիդները, երկրի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը" կարող է մոտակա ժամանակներս ձեռք բերել Լոնդոնի "Չելսիի" իսպանացի խամրող աստղ Ֆեռնանդո Տորրեսին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև կատալոնական "Բարսելոնան" ու վերջինիս հավերժական ախոյան Մադրիդի "Ռեալը": Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա խաղացողի համար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է շուրջ 35 մլն եվրո ծախսել, միայն թե Ուեյն Ռունին իրեն համարժեք խաղընկեր ունենա, քանի որ ոչ Դիմիտար Բերբատովը, ոչ Խավյեր Էրնանդեսը (Չիչարիտոն), ոչ էլ Դեննի Ուելբեքը չեն համապատասխանում Ռունիի խաղամակարդակին: "Ռունին լավ խաղընկեր չունի, դրա համար էլ այս տարի խամրած խաղ է ցուցադրում",- օրերս ասել էր Ֆերգյուսոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0