Home » 2012 » Հունվար » 2 » "Տոտենհեմն" ու "Բարսելոնան" կպայքարեն տաղանդի համար
10:24
"Տոտենհեմն" ու "Բարսելոնան" կպայքարեն տաղանդի համար
 Իտալական "Բ Սերիայում" հանդես եկող "Բրեշիայի" 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Օմար Էլ-Քադուրին արդեն այս ձմռանը կարող է համալրել եվրոպական այս երկու ակումբներից մեկի շարքերը: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, "Տոտենհեմը" պատրաստ է բելգիացի խաղացողի համար շւորջ 10 մլն ֆունտ առաջարկել, իսկ ահա "Բարսելոնայի" սկաուտներն էլ կարողացել են տղայի մոտ "կապտանռնագույն" դառնալու ցանկություն առաջացնել:
Հարկ է նշել, որ խաղացողն այս մրցաշրջանում խփած գնդակով աչքի է ընկել միայն մեկ անգամ, սակայն կատարել է 3 գոլային փոխանցում և 10-ից ավելի հանդիպումների ժամանակ 90 անցկացրել է խաղադաշտում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0