Home » 2012 » Նոյեմբեր » 21 » "Տոտենհեմում" համալրումներ են սպասվում
21:33
"Տոտենհեմում" համալրումներ են սպասվում
 Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ակումբից 20 միլիոն եվրո է պահանջում թիմի կազմն համալրելու համար: Ըստ բրիտանական մամուլի` պորտուգալացի մարզիչն առաջնահերթ ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի կիսապաշտպան Ալան Ձագոևին, "Ռոմայի" կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին, պորտուգալական "Պորտու" ակումբի ֆուտբոլիստ Ժոաու Մոուտինյոյին և "Շախտյորի" բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանին: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով այսօր հետաքրքրվում են նաև լոնդոնյան "Չելսին" ու իտալական "Ինտերը", որոնք նույնպես լուրջ են տրամադրված:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 568 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0