Home » 2012 » Հունվար » 21 » "Տոտենհեմը" չի կարող գնել Ռեմիին
10:06
"Տոտենհեմը" չի կարող գնել Ռեմիին
 Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը BBC հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ ֆրանսիական "Մարսելի" երիտասարդ հարձակվող Լորիկ Ռեմիի տեղափոխությունը դեպի լոնդոնյան թիմ այս պահի դրությամբ անիրագործելի առաջադրանք է: "Շատերն ասում էին` Ռեմիին հնարավոր կլինի գնել այս ձմռանը, սակայն պարզվում է, որ "Մարսելը" չի ցանկանում վաճառել նրան: Ավելին` Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում Ռեմին այնպիսի խաղ ցուցադրեց, որ նրա տրանսֆերային արժեքը միանգամից 5 մլն ֆունտ ստեռլինգով երևի արդեն աճել է",- ասել է Ռեդնապը` վերջ դնելով բրիտանական մամուլում շրջանառվող 1000-ավոր ասեկոսեների:
  Հավելենք, որ Բրիտանիայի ԶԼՄ-ներն ակտիվորեն գրում էին, թե մոտակա օրերի ընթացքում Լորիկ Ռեմին կտեղափոխվի "Տոտենհեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0