Home » 2011 » Նոյեմբեր » 6 » "Տոտենհեմը" կփորձի ձեռք բերել Դել Պիեռոին
22:28
"Տոտենհեմը" կփորձի ձեռք բերել Դել Պիեռոին
Թուրինի "Յուվենթուսի" արդեն լեգենդ դարձած հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն կարող է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա": 36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան "Տոտենհեմը": "Յուվենթուսի" հետ իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, իսկ թուրինյան թիմն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Դել Պիեռոյին: Այս անսպասելի տրանսֆերի մասին տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը:
Նշենք, որ "Տոտենհեմը" բացի Դել Պիեռոյից փորձում է ձեռք բերել ևս մեկ 36-ամյա ֆուտբոլիստի` Դևիդ Բեքհեմին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0