Home » 2012 » Հունվար » 22 » Տոտտին բացարձակ ռեկորդ է սահմանել
13:50
Տոտտին բացարձակ ռեկորդ է սահմանել
 Հռոմեական "Ռոմայի" անմահ կայսր Ֆրանչեսկո Տոտտին, ով երեկ "Չեզենայի" հետ կայացած խաղում ընդամենը 8 րոպեի ընթացքում դարձել է դուբլի հեղինակ, կարողացել է իտալական ֆուտբոլի նոր ռեկորդ սահմանել: Ինչպես հաղորդում է ANSA մարզական հանդեսը, Տոտտին դարձավ միակ խաղացողը, ով մեկ թիմի կազմում 210 գոլից ավել է հեղինակել. այժմ Ֆրանչեսկոն "Ռոմայի" կազմում դարձել է 211 գոլի հեղինակ:
  Հիշեցնենք, որ նախկին ռեկորդը պատկանում էր իտալական "Միլանի" լեգենդ, դանիացի հարձակվող  Գունար Նորդալին, ով կարողացել է 210 գոլի հեղինակ դառնալ շուրջ 50 տարի առաջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0