Home » 2011 » Նոյեմբեր » 4 » Տուգանվել են մի շարք թիմեր
09:28
Տուգանվել են մի շարք թիմեր

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում կայացվել են բազմաթիվ որոշումներ, որոնցից միայն երկուսն են վերաբերում բարձրագույն խմբին. այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած «
Շիրակ»-«Բանանց» խաղին մարզադաշտում համապատասխան կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 75000 դրամով:
Կրկին սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած «
Գանձասար»-«Իմպուլս» խաղի ժամանակ «Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի անվայել պահվածքի, մրցավարին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` «Գանձասար» ֆուտբոլային ակումբը տուգանել 100000 դրամով:
Նշենք նաեւ, որ
ՀՖՖ կարգապահական կոմիտեի սույն նիստի ժամանակ տուգանվել են նաեւ ՀՀ ցածր դիվիզիոններում հանդես եկող մի շարք ֆուտբոլային թիմեր:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 485 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0