Home » 2013 » Ապրիլ » 25 » Տուրեն կհեռանա "Սիթիից", բայց ոչ Անգլիայից
08:28
Տուրեն կհեռանա "Սիթիից", բայց ոչ Անգլիայից
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Կոլո Տուրեն մտադիր է հեռանալ ներկա թիմից արդեն այս ամռանը: Անցնող մրցաշրջանում "քաղաքայինների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շատ քիչ է օգտագործել իվուարցի ֆուտբոլիստին, իսկ ակումբի ղեկավարությունն էլ դեռևս չի շտապում նոր պայմանագիր առաջարկել 32-ամյա խաղացողին: Հարկ է նշել, որ իվուարցի պաշտպանը 2009թ.-ին է տեղափոխվել "Մանչեսթեր Սիթի". մինչև այդ Կոլոն խաղում էր Լոնդոնի "Արսենալում":
  "Ես այստեղ եմ արդեն 4 տարի, որից երկու մրցաշրջանն ուղղակի ֆանտաստիկ էր, քանի որ խաղում էի եղբորս հետ: Իհարկե, այդ ամենը ինձ կպակասի հաջորդող տարիներին: Ընտանիքս հարմարվել է այստեղ, երեխաներս դպրոց են գնում, նրանց էլ այստեղ դուր է գալիս: Այս երկու ամիսներին ակումբից ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել, հետևաբար պետք է մտածեմ այլ թիմ տեղափոխվելու մասին: Քանի որ արդեն 10 տարի է, ինչ Անգլիայում եմ ապրում, կարևոր է, որ շարունակեմ այստեղ ապրել",- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 396 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0