Home » 2011 » Հուլիս » 26 » Տուրեն մեծ սպասելիքներ ունի "Սիթիից"
07:14
Տուրեն մեծ սպասելիքներ ունի "Սիթիից"

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ նշել է, որ մի քանի տարի անց "Սիթին" կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին է այժմ ֆուտբոլային աշխարհում գերակայող "Բարսելոնան":
"Ես անչափ ուրախ եմ, որ "Սիթիի" խաղացող եմ: "Մանչեսթեր Սիթին" աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկն է, որն իրեն կարող է թույլ տալ ձեռք բերել ում ցանկանա և երբ ցանկանա: Բայց դա դեռ բոլորը չէ. մենք ցանկանում ենք խաղացողների ոչ թե անիմաստ կերպով, այլ թիմի կազմը հզորացնելու կարիքից դրդված: Օրինակ` երբ ելույթ էի ունենում "Բարսելոնայում", այնտեղ ուշադրություն էր դարձվում "տնական արտադրանքներին": Մի քանի տարի անց "Սիթին" էլ կբարելավի երիտասարդների հետ աշխատանքի իր համակարգը, և այդ ժամանակ "Մանչեսթեր Սիթին" միևնույն մակարդակի վրա կլինի "Բարսելոնայի" և այլոց հետ",-ոգևորված ասել է Տուրեն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hartsat | Tags: հենակետային կիսապաշտպան, ԶԼՄ, ամենահարուստ, Մանչեսթեր Սիթի, Բարսելոնա, խաղացող, Յայա Տուրե, արտադրանք | Rating: 5.0/2
Total comments: 0