Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » Տրապատոնին չի ցանկանում թերագնահատել Հայաստանի և Անդորրայի ընտրանիներին
09:39
Տրապատոնին չի ցանկանում թերագնահատել Հայաստանի և Անդորրայի ընտրանիներին
 Երևի բոլոր հայերը գիտեն, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական B խմբում Հայաստանի հավաքականի մրցակից Իռլանդիայի ընտրանին է: Այս կապակցությամբ իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ընդգծել է, որ ինքը ոչ մի դեպքում չի թերագնահատում իրենց մրցակիցներին` Հայսաստանի և Անդորրայի ընտրանիներին: Իտալացի մասնագետի խոսքերով` իր սաները պետք է կենտրոնանան միայն իրենց ելույթի վրա և ուշադրություն չպետք է դարձնեն խմբի մյուս խաղերի վրա: Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Տրապատոնին ասել է. "Խմբային փուլի վերջին երկու խաղերին մենք պետք է ծայրահեղ կենտրոնացած մոտենանք: Մրցակիցներին թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր հավաքականին անհրաժեշտ է "անջատվել" մեր խմբի մյուս խաղերից և մտածել միայն սեփական ելույթի մասին":
Հիշեցնենք, որ ներկա պահին Իռլանդիայի հավաքականն իր ակտիվում ունի 15 միավոր և ընտրական B խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար Ռուսաստանին զիջելով ընդամենը 2 միավոր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0