Home » 2011 » Հունիս » 16 » Վալբուենայի համար հստակ գին է սահմանվել
22:56
Վալբուենայի համար հստակ գին է սահմանվել
Ֆրանսիական "Մարսելի" ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց թիմի առանցքային խաղացող Մատյե Վալբուենային գնող ցանկացողները պետք է վճարեն առնվազն 25 մլն եվրո հրաժարագին: Նշենք, որ վերջին շրջանում բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե Վալբուենայի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թիմեր, որոնք հանդես են գալիս անգլիական "Պրեմիեր լիգայում": Այս առիթով 26-ամյա Մատյեն նշել է. "Ես շատ գոհ եմ Մարսել քաղաքից: Այստեղ ամեն պայման լիարժեք է ցանկացած խաղացողի համար: Ես դեռ հույս ունեմ եվրոպական բարձունքներ նվաճել հենց այս թիմի հետ, բայց հետագայի համար ոչինչ բացառել չեմ կարող":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0