Home » 2011 » Հոկտեմբեր » 29 » Վալդանոն գոհ է ներկայիս "Ռեալից"
22:17
Վալդանոն գոհ է ներկայիս "Ռեալից"
 Մադրիդի "Ռեալի" նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն վստահ է, որ "Արքայական ակումբի" խաղի որակը կախված չէ միայն թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տրամադրությունից"Ռոնալդուն ընդունակ է մեկ հանդիպման ընթացքում երկու-երեք անգամ աչքի ընկնել՝ ցուցադրելով անհատական բարձր վարպետություն: Սակայն ամենակարևորն այն է, որ "Ռեալն" առանց Ռոնալդուի էլ կարող է հիանալի թիմ լինել: "Ռեալի" և "Բարսելոնայի" խաղի հիմնական տարբերությունն այն է, որ մադրիդյան ֆուտբոլիստները մրցակցին վերադասավորվելու ժամանակ չեն տալիս: "Ռեալը" երեք փոխանցումով կարող է մրցակցի տուգանային հասնել: Անցած մրցաշրջանի համեմատ այս տարի այդ առումով մեծ առաջընթաց կա",-նշել է Վալդանոն հանրահայտ Marca պարբերականի լրագրողի հետ զրույցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 669 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0