Home » 2011 » Մայիս » 17 » Վալդանոն մնում է
23:42
Վալդանոն մնում է

Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հերքել է վերջերս ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի` ինքը կարող է լքել իր պաշտոնը մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, որ մենք էլ հաղորդվել էինք, որ եթե Վալդանոն համաձայնի հեռանալ, ապա արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկով նոր տնօրեն կնշանակվի Ֆեռնանդո Հիեռոն:"Այդ խոսակցությունները ինչ-որ մեկի հորինվածքներն են և չեն համապատասխանում իրականությանը: Պերեսի հետ ես չեմ հանդիպել և նման հարցեր չեմ քննարկել, ու չեմ էլ պատրաստվում քննարկել: Հաջորդ մրցաշրջանում ես հավատացեք, որ կշարունակեմ աշխատանքը "Ռեալում",-Վալդանոյի խոսքերն է մեջբերում հանրահայտ Goal.com կայքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1