Home » 2013 » Ապրիլ » 6 » Վալդես. "Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը"
13:51
Վալդես. "Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը"
 Կատալոնական "Բարսելոնայի" 30-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը խոստովանել է, որ հաճույքով կփորձի իր ուժերն Անգլիայում: "Ես շատ կցանկանայի ծանոթանալ այլ մշակույթների, խաղալ ուրիշ երկրում, ստանալ նոր մարտահրավերներ: "Բարսելոնայում" ես հիանալի ժամանակ անցկացրի, և ինձ դուր է գալիս այստեղ խաղալը: Ես կվերադառնամ, բայց հիմա իրոք ուզում եմ ճամփորդել: Ինձ դուր է գալիս անգլիական "Պրեմիեր լիգան", անգլիական ֆուտբոլը: Այնտեղ ֆուտբոլիստներն ավելի հաճախ են հարվածում դարպասին, իսկ երկրպագուները ֆանտաստիկ հարգանքով են ցուցաբերում ֆուտբոլիստների նկատմամբ",- ասել է Վիկտոր Վադեսը` հերթական անգամ ավելորդ խոսակցությունների առիթ տալով:
  Հիշեցնենք, որ ամռանը Վիկտոր Վալդեսը կլքի "Կամպ Նոուն", պայմանագրի երկարաձգումը մերժելու պատճառով, իսկ "Բարսելոնան" չի պատրաստվում անվճար բաժանվել նրանից և ամենայն հավանականությամբ վաճառքի կհանի նրան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 321 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0