Home » 2011 » Հուլիս » 26 » "Վալենսիա". Մատան չի վաճառվում
19:33
"Վալենսիա". Մատան չի վաճառվում
 Իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ հրաժարվել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խուան Մատայից:
Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ՝ ի դեմս Լոնդոնի "Արսենալի":
"Չղջիկների" գլխավոր մարզիչն իսպանական Superdeporte պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Մենք վերջնական որոշում ենք կայացրել, ըստ որի՝ ոչ մի գումարի դիմաց չենք փոխի նրան: Մատան չի վաճառվում, և այս որոշումը քննարկման ենթակա չէ":

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի 23-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 33 հանդիպում է անցկացրել և դարձել 8 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Tags: չղջիկներ, Իսպանիայի ազգային հավաքական, Superdeporte, պարբերական, Խուան Մատա, Ունայի Էմերի, Վալենսիա, Լոնդոնի Արսենալ | Rating: 5.0/1
Total comments: 0