Home » 2012 » Մայիս » 6 » "Վալենսիան" Ունայի Էմերիին փոխարինող է գտել
19:26
"Վալենսիան" Ունայի Էմերիին փոխարինող է գտել
 Իսպանական "Վալենսիայի" նախկին արգենտինացի պաշտպանը` Մաուրիսիո Պելլեգրինոն, այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխարինել "չղջիկների" ներկայիս գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին: Ինչպես նշում են իսպանական մարզական ԶԼՄ-ները, Արգենտինայի ազգային ընտրանու նախկին ֆուտբոլիստը, ով այսօր արդեն 40 տարեկան է ու զբաղվում է մարզչական գործունեությամբ, արդեն նախնական համաձայնության է եկել "Վալենսիայի" ղեկավարության հետ թիմը գլխավորելու հարցում:
   Հավելենք, որ Ունայի Էմերին մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել ռուսական "Սպարտակը"` ներկայիս թիմին թողնելով առանց մարզչի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0