Home » 2013 » Ապրիլ » 6 » "Վալենսիայի" նախագահը հրաժարական է տվել
09:33
"Վալենսիայի" նախագահը հրաժարական է տվել
 Իսպանական "Վալենսիա" ակումբի նախագահ Մանուել Լյորենտեն ակումբի գլխավոր ներդրողի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով որոշել է լքել իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին 61-ամյա Լյորենտեն, ով "Վալենսիայի" ղեկավարումը ստանձնել էր 2009թ.-ից, ասել է երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: "Չղջիկների" ղեկավարության ժամանակավոր գլխավոր է նշանակվել ակումբի արդեն նախկին պաշտպան և կառավարման խորհրդի անդամ Ֆեռնանդո Գիները: Հատկանշական է, որ հենց Լյորենտեի ղեկավարության շրջանում "Վալենսիան" կարողացել է կրճատել ակումբային մեծ պարտքը՝ 540 մլն եվրոյից հասցնելով 360 մլն եվրոյի: "Այսօր ես արդեն տեղյակ եմ պահել ակումբի բոլոր անդամներին, որ հեռանում եմ: Ես գնում եմ մաքուր խղճով և հույս ունեմ, որ մեր աշխատանքը հետագայում կգնահատվի գերազանց",- ասել է արդեն նախկին նախագահը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0