Home » 2012 » Ապրիլ » 23 » Վան դեր Սար. "Հանուն ֆուտբոլի՝ "Բարսելոնան" պետք է հաղթի "Չելսիին"
17:06
Վան դեր Սար. "Հանուն ֆուտբոլի՝ "Բարսելոնան" պետք է հաղթի "Չելսիին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը հայտարարել է, թե ինչու պետք է հենց "Բարսելոնան" դուրս գա "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ՝ հաղթահարելով Լոնդոնի "Չելսիի" արգելքը: Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը մեջբերում է վերջերս կարիերան ավարտած "կարմիր սատանայի" խոսքերը. "Հույս ունեմ, որ "Բարսելոնան" "Նոու Կամպում" կկարողանա հաղթել Լոնդոնի "Չելսիին"՝ դուրս գալով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ փուլ: Հանուն գեղեցիկ ֆուտբոլի և ֆուտբոլի նկատմամբ ունեցած հարգանքի՝ կատալոնացիները պարտավոր են անել դա: Ինձ միշտ էլ դուր են եկել այնպիսի ակումբներ, ովքեր շատ են սիրում գրոհել: Չեմ ցանկանում, որպեսզի "Չելսին" դուրս գա եզրափակիչ, քանի որ "Սթեմֆորդ Բրիդջում" կայացած առաջին խաղում "արիստոկրատները" պաշտպանվելուց բացի ոչինչ չէին անում: Կարծում եմ, որ "Նոու Կամպում" լոնդոնցիները կպարտվեն խոշոր հաշվով: Հնարավոր է, որ գրանցվի 1-5 հաշիվ՝ իհարկե, հօգուտ "Բարսելոնայի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 545 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0